5-ամյա երեխան մնացել է բեռնատարի անիվների տակ ու մահացել

2.08.2023 - 21:39 դիտում

Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է`գցելով երեխային անիվների տակ։

Ըստ աղբյուրի, հայրը, նկատելով կատարվածը, երեխային իրենց մեքենայով բերել է տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են որ երեխահի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է  «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե որտե՞ղ է երեխան վնասվածքներ ստացել:

shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ