«Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խումբը այս փառատոնով Ամասիայում մեկտեղել էր սպորտը, տաղավարային հետաքրքրություններն ու հիանալի ժամանցը:Այս ամենի արդյունքում մասնակիցների օրը տոնի է վերածվում: Փառատոնն անցկացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ֆինանսավորմամբ, LEAD4Shirak ծրագրի աջակցությամբ և «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի նախաձեռնությամբ։ Փառատոնը կյանքի կոչելու համար ողջունելի է ոչ միայն աջակցող կողմերի առկայությունն, այլ նաև կամավորների ունեցած ներդրումը,- նշում է LEAD4Shirak ծրագրի ղեկավարը: