44-օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների առաջին խմբի ուխտագնացությունը այլևս իրողություն է. Նարեկ Զեյնալյան

29.05.2022 - 12:10 դիտում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային ժողովի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի համատեղ ջանքերով, Երուսաղեմի հայոց պատրիարքության, ի դեմս Սրբազան Հոր՝ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի աջակցությամբ և Միսակ Բալասանյանի հովանավորությամբ 44 օրյա պատերազմի մասնակից մեր հերոս տղաների առաջին խմբի ուխտագնացությունը այլևս իրողություն է։

Ծրագիրը լինելու է շարունակական և հնարավորինս շատ տղաներ կմասնակցեն ուխտագնացությանը։

Հ.Գ. ճանապարհին պարզեցինք, որ տղաներից Աշոտը մկրտված չէր և այսօր, պատարագից հետո, Հայր Թեոդորոսի քավորությամբ Աշոտը մկրտվեց»:

 

Հնարավոր է սա 3 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են, ներսում և տեքստ, որում ասվում է «SHOT ON MIMIX2S AI DUAL CAMERA 2022/5/28 10:58»-ը-ի նկարն է
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ