44-օրյա պատերազմի մասնակիցները կրթական անվճար ծրագիր կանցնեն Փարաքարի AEF ինժեներական լաբորատորիայում

16.02.2022 - 19:32 դիտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսուհետ կգործի AEF ինժեներական լաբորատորիա, որտեղ կրթական անվճար ծրագիր կանցնեն 2020 թ․ պատերազմի մասնակիցներն ու բարձր դասարաններում սովորող աշակերտները:

«Լաբորատորիան, որը գործելու է Փարաքար համայնքը ներառող 9 գյուղի համար, հնարավորություն կտա ձեռք բերել հմտություններ՝ անօդաչու սարքեր, ռոբոտներ, և այլ խելացի արտադրանքներ ստեղծելու ուղղությամբ։
Ուրախալի է արձանագրել, որ օրեր առաջ մեկնարկած ծրագրին արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել մասնակցել շուրջ 100 հոգի։
Լաբորատորիայի բացման արարողությանն ինձ հետ ներկա էին նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Հայ կրթական հիմնարկության տնօրեն Արմինե Հարոյանը»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում:

 

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսուհետ կգործի #AEF ինժեներական լաբորատորիա, որտեղ կրթական անվճար ծրագիր կանցնեն 2020…

Опубликовано Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyan Вторник, 15 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ