41-ամյա տղամարդը հորթին ջրատարից դուրս բերելու ժամանակ ջրահեղձ է եղել

3.05.2022 - 20:04 դիտում

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել,  որ Այգեշատ գյուղի ջրատարը քաղաքացի է ընկել և ջուրը քշել, տարել է:

Երևանի «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները  գյուղացիների հետ մոտ 10 կմ շառավղով կատարել են որոնողական աշխատանքներ և ժամեր անց դեպքի վայրից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Արագած գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դին: Այն դուրս են բերել հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ պարաններ, ապա պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 41-ամյա Ս. Շամոյանն էր, ով նկատել է, որ իր հորթը ընկել է ջրատարի մեջ և նետվել է հորթի հետևից, սակայն, քանի որ ջուրը վարար է եղել և՛ հորթին և՛ իրեն քշել, տարել է:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ