Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է Հայրապետյանների ընտանիքը։ 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո 2023 թվականի բռնի տեղահանությունը ընտանիքին նախ Ստեփանակերտ, հետո Ղափան, հիմա էլ Գյումրի է հասցրել։ Չորս անչափահասներից երեքը բեկորային վնասվածնքներ են ստացել, չնայած ապաքինվել են, բայց մի քանի տարի է, ինչ Նվերին ու Գուրգենին քնել չեն թողնում ոչ միայն պատերազմի դառը հուշերը, այլև մարմնի մեջ մնացած բեկորները,- պատմում է Էմման ու հույս հայտնում, որ մի օր կվիրահատվեն ու էլ ցավ չեն պատճառի զավակներին։
4 անչափահասներով՝ Արցախից դեպի Գյումրի
նախորդ գրառումը
