34 հազար եվրո CNF-ի կողմից՝ «Արփի լիճ» ազգային պարկին

Աննա Կոստանյան 21.03.2022 - 13:58
21.03.2022 - 13:58 դիտում

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 34 հազար եվրո է հատկացրել Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկին։

Հատկացված գումարն ուղղվելու է պահպանվող տարածքի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ աշխատակիցների հավելավճարներին, տրանսպորտային նյութերի, արտահագուստի, սարքավորումների ձեռքբերմանը, կոմունալ և այլ ծախսերին, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ գործունեության համար:

Նշենք նաև, որ այս տարվա գումարային առաջին փոխանցումը ստացել է նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը՝ 142 հազար 500 եվրոն գումարի չափով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ