31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Աննա Կոստանյան 7.10.2022 - 16:32
7.10.2022 - 16:32 դիտում

Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում 31-ամյա երիտասարդը համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին:
31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է:
Հրազենը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ