3 զոհ, 3 վիրավոր. վթար Աշտարակ-Ապարան ճանապարհին

Աննա Կոստանյան 9.08.2022 - 14:47
9.08.2022 - 14:47 դիտում

Օգոստոսի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, իրար են բախվել «Ֆրիգիտլիներ» կցորդիչով բեռնատարը և «Օպել» մակնիշի մեքենան: «Օպելի» 58-ամյա վարորդ Աշոտ Ք.-ն, ուղևորներ 73-ամյա Սամվել Հ.-ն և 69-ամյա Անիչկա Հ.-ն մահացել են, իսկ երկու ուղևորները և բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախաձեռնվել է վարույթ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ