Հունվարի 13-ի գիշերը Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում անսովոր ակտիվություն կար. երկու հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգները գրեթե առանց շունչ քաշելու ծնունդներ էին ընդունում: Առավոտյան արդեն արձանագրվեց՝ 3 տղա եւ 4 աղջիկ է ծնվել: Թե՛ ծննդկանները եւ թե՛ 7 նորածինները լավ են, բարդություններ չկան: