2881․ Ադրբեջանը թարմացրել է ղարաբաղյան վերջին պատերազի զոհերի պաշտոնական թիվը

Աննա Կոստանյան 2.03.2021 - 18:56
2.03.2021 - 18:56 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է ղարաբաղյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների թարմացված ցուցակը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2881 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ, նրանք մահացել են ղարաբաղյան վերջին պատերազմում, ինչպես նաև 28 զինծառայողների տվյալներ, որոնք համարվում են անհետ կորած: Աշխատանքներ են տարվում անհայտ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ