Երկրաշարժ Շիրակի մարզում

Աննա Կոստանյան 31.08.2020 - 13:23
31.08.2020 - 13:23 դիտում

Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 22:07-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 30-ին ժամը` 18:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.97⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Սարապատ խոշորացված համայնքի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ