23 մլն 796 հազար դրամ է նախատեսվել Շիրակի մարզի 3 բնակավայրի մանկապարտեզների գույքի ձեռքբերման համար

Աննա Կոստանյան 24.11.2022 - 16:35
24.11.2022 - 16:35 դիտում

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով և սարքավորումներով: Նպատակի իրագործման համար նախադպրոցական հաստատությունների նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքները և գույքով ապահովումը իրականացվում է տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպես օրինակ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման ծրագիրը, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը, Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը։ Նախադպրոցական հաստատություններում կապիտալ ծրագրեր իրականացվում են նաև բարերաների և բարեգործական կազմակերպությունների կողմից։
Կառավարության այսօրվա որոշմամբ 23 մլն 796 հազար դրամ է նախատեսվել Շիրակի մարզի 3 բնակավայրի՝ Հացիկի, Ջաջուռավանի, Լեռնուտի մանկապարտեզներին գույքի ձեռքբերման համար։ Ծրագիրը կիրականացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ