Գյումրիում բնակարաններից մեկում 2 դի է հայտնաբերվել. ԼՐԱՑՎԱԾ

Աննա Կոստանյան 24.11.2022 - 15:28
24.11.2022 - 15:28 դիտում

Այսօր Ժամը 11։21-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։

Նշված հասցե մեկնած հրշեջ-փրկարարները բացել են դուռն ու հայտնաբերել ծխապատ բնակարանում նախնական տվյալներով ծխահարված երկու տղամարդու դի:

Ըստ շրջանառվող լուրերի՝ մահացածները երաժիշտներ են։

Նշենք , որ դիերից մեկը հայտնաբերվել է միջանցքում, մյուսը՝ ննջասենյակում։

Հրդեհը ինքնամարվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ