21մլն 748 հազար դրամ է հատկացվել Գյումրու տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համաֆինանսավորման համար

Աննա Կոստանյան 27.07.2023 - 12:48
27.07.2023 - 12:48 դիտում

Կառավարության այսօրվա որոշմամբ 21մլն 748 հազար դրամ է հատկացվել Գյումրու տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համաֆինանսավորման համար։
Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում ծրագրի «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները» սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 մլն 726 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը` 45 տոկոս։ Իրականացվել են պատերի, միջնորմների, դռների, հատակի, ներքին հարդարման և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ