2026 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 4%-ով. Կառավարություն

Աննա Կոստանյան 22.05.2026 - 17:30
22.05.2026 - 17:30 դիտում

2026 թ. առաջին եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 305 մլրդ 822.5 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն դրամի համեմատ։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
  • Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 4%-ով։
  • 2026 թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 744 հազար 174 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 687 հազար 853 դրամի համեմատ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ