2024 թվականը լինելու է պատերազմի, բայց նաև հաղթանակի տարի. Իսրայելի պաշտպանության նախարար

Աստղիկ Խաչատրյան 20.03.2024 - 22:27
20.03.2024 - 22:27 դիտում

Գազայի հատվածում ռազմական գործողություն իրականացնող Իսրայելի համար ընթացիկ տարին կլինի «պատերազմի և հաղթանակի տարի»։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Պաշտպանության նախարարությունում աշխատանքային պլանների վերաբերյալ տարեկան հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ 2024 թվականը լինելու է պատերազմի, բայց նաև հաղթանակի տարի»,- գրել է նախարարը X-ում:

Նա մատնանշել է իսրայելական հասարակության լայն համախմբման անհրաժեշտությունը՝ Գազայի հատվածում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։

«Մեր քանակական և որակական առավելությունն ապահովելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ժողովրդի և հասարակության բոլոր շերտերը, միայն այս կերպ մենք կարող ենք ապահովել հաղթանակը քարոզարշավում և մեր գոյությունը մեր երկրում»,- ասել է Գալանտը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ