2023 թ. Վանաձոր խոշորացված համայնքում շինարարական բում է սպասվում

17.12.2022 - 12:52 դիտում

Վանաձորի համայնքապետարանից տեղեկացնում են՝ պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն մի շարք ճանապարհներ:

Հիմնանորոգվող փողոցներից մեկը՝ մարզկենտրոնի ամենաբանուկ ու ծանրաբեռնված երթևեկություն ունեցող Գարեգին Նժդեհ փողոցն է՝ հիվանդանոց տանող ճանապարհը: Վանաձորի Ներսիսյան, Իսահակյան, Զաքարյան փողոցները նույնպես կնորոգվեն: Քաղաքի իշխանությունների ուշադրության կենտրոնում են նաև Դարպաս, Շահումյան և Գուգարք բնակավայրերի խնդիրները: Շահումյան և Գուգարքում հաջորդ տարի կհիմնանորոգվի միանգամից 6 փողոց, Դարպասում՝ 2-ը:  Ծրագիրն ընդունված է, բյուջեն՝ հաստատված:

Գալիք տարում համայնքի բյուջեով ու Կառավարության համաֆինանսավորմամբ ձեռք կբերվեն նաև նոր աղբատար մեքենաներ, կհիմնանորոգվեն տիկնիկային թատրոնն ու «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքը: Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի 2-րդ փուլով հաջորդ տարի կավարտվեն նաև Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի և Գուգարքի մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Ավելի քան 2.5 մլրդ դրամ արժոողությամբ սուբվենցիոն ծրագրերը խոշորացված համայնքում այսքանով չեն ավարտվում: Սուբվենցիոն ծրագրերին զուգահեռ կիրականացվեն համայնքի բյուջեով նախատեսված ծրագրերը, ինչը կնպաստի Վանաձոր խոշորացված համայնքի խնդիրների լուծմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ