Ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի. Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատար

17.12.2022 - 12:35 դիտում

Մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, հակառակ դեպքում մեծանում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար լուրջ մարդասիրական հետևանքների վտանգը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Դաշնային կառավարության Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Լուիզա Ամտսբերգը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է շտապ ուշադրության արժանանան»,- նշել է պաշտոնյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ