2022 թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով

Աննա Կոստանյան 30.09.2021 - 12:32
30.09.2021 - 12:32 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

«2022 թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով»,- տեղեկացրեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով` օրենքի փոփոխություններով սահմանվում են անկանխիկ գործառությունների ոլորտները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով այս նախագծին, նշեց. «Կարևոր է այս օրենսդրական նախաձեռնության հակակոռուպցիոն իմաստը, որովհետև անկանխկիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք»: Ըստ նրա` այս առումով գործարքների հետագծելիությունը պետական բյուջեի եկամուտներ ապահովելու առումով լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում: «Այս պարագայում հարկերից խուսափելը, հարկերը շրջանցելը ավելի դժվար է դառնում: ՊԵտական ֆինանսների օգտագործման մասին ենք խոսում, և անկանխիկի շրջանառությունը մեծացնում է պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունն ու գործարքների գնի վրա շատ հաճատ ունենում է էական նշանակություն»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ