2022 թ. ընթացքում մոտ 100 երեխայի մահը ստիպել է դադարեցնել բոլոր օշարակների և հեղուկ դեղամիջոցների վաճառքը

Անի Հովհաննիսյան 20.10.2022 - 20:53
20.10.2022 - 20:53 դիտում

Ինդոնեզիայում 2022 թ. ընթացքում մոտ 100 երեխայի մահը ստիպել է երկրին դադարեցնել բոլոր օշարակների և հեղուկ դեղամիջոցների վաճառքը՝ հայտնում է BBC-ն:

Գամբիայում հազի օշարակի պատճառով մահացել է 70 երեխա: Ինդոնեզիայի առողջապահական ոլորտի պաշտոնյաներն ասել են, որ իրենք հայտնաբերել են սուր երիկամային անբավարարության մոտ 200 դեպք երեխաների մոտ, որոնց մեծ մասը հինգ տարեկանից ցածր է եղել:

Այս ամսվա սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գլոբալ ահազանգ է հրապարակել հազի չորս օշարակի մասին, որոնք կապված են Գամբիայում գրեթե 70 երեխաների մահվան հետ: ԱՀԿ-ն հայտնաբերել է, որ այնտեղ օգտագործվող օշարակները, որոնք պատրաստվել են հնդկական դեղագործական ընկերությունում, պարունակում են դիէթիլեն գլիկոլ և էթիլեն գլիկոլ՝ «անթույլատրելի քանակությամբ»: Համաճարակաբաններից մեկն ասել է, որ մահացածների իրական թիվը կարող է նույնիսկ ավելին լինել, քան հաղորդվում է:

«Երբ նման դեպքեր են տեղի ունենում, մեր իմացածը նման է սառցալեռան գագաթին, ինչը նշանակում է, որ կարող են շատ ավելի շատ զոհեր լինել»,- շեշտել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ