2021 թ. դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ

3.02.2022 - 11:37 դիտում

Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659471 աշխատատեղ: Այս մասին այսօր Կառավարությա նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, Փաշինյանի խոսքով, սա բացարձակ ռեկորդ է:

«2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37629-ով, 2019-ի համեմատ՝ 30758-ով, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 70977-ով: Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ: Եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին անուն առ անուն կարող ենք նույնականացնել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ էական աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը:

Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 30 հազար դրամով կամ 12 տոկոսով ավելի է:

«2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15.7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավելի է 38.7 մլրդ դրամով կամ 8 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ցածր աշխատավարձով աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով 2018 թվականի համեմատությամբ:

Խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ