20-ականների քարտեզով Ալ լճերը Հայաստանի տարածքում են գտնվում, այս հատվածում հօգուտ մեզ կան փոփոխություններ. Գնել Սանոսյան

Աննա Կոստանյան 2.11.2021 - 15:19
2.11.2021 - 15:19 դիտում

Սահմանները որոշելու տարբեր քարտեզներ կան, թե որ քարտեզը հիմք կընդունվի, կարևոր է, թե այդ քարտեզները ինչ իրավական կարգավիճակ ունեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

« 20-ականների քարտեզներում բավականին փոփոխություններ կան, Ալ լճերի հատվածում հօգուտ մեզ կան փոփոխություններ։ Մինչև 20-ականների վերջ Ալ լճերը նշված են որպես Հայաստանի տարածք։ Այդ քարտեզներում որոշակի գիծ կա, որից այս կողմ են մնում այդ քարտեզները։ Պետք է դեմարկացիա և դելիմիտացիա լինի, հստակեցվի` որ քարտեզով է դա արվում։ Անկախ ամեն ինչից, այդ պրոցեսում կլինեն Սանոսյան հատվածներ, թե ոչ, հստակեցման կարիք կա։ Չի կարող անընդհատ սահմանում որևէ մեկը վեր կենալ և ասել սա մերն է, սա նրանն է։ Դա չի կարող անվերջ շարունակվել։ Մենք որպես ժողովուրդ, պետք է հստակեցնենք մեր սահմանը` լավ, թե վատ, ուրիշ հարց է, բայց պետք է լինի հստակ սահման, ու մենք էլ մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ, հարստանալ, զարգանալ»,-ասաց նա։

Անդրադառնալով ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին և ջրամբարաշինության տեմպերին՝ Սանոսյանը նշեց. «Ոռոգման ջրի հետ կապված լրջագույն խնդիրներ կան, ակնհայտ է, որ շատ ջրամբարներ պետք է կառուցենք, որովհետև մեր ջրային ռեժիմները իրար չի համապատասխանում։ Կառավարությունը նախատեսում է առաջիկա հինգ տարում ավարտել 15 ջրամբարների կառուցումը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ