ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Արմավիր քաղաքից «էլեկտրահարում» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել իրավապահները:
Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Գ․ Ս․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ խաղալով բարձրացել է մահճակալի վրա, մայրիկի մազերի վրայից հանել մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և ստացել «էքստրասիստոլաներ, աջ ցուցամատի և բութ մատի այրվածք, ջղաձգություն» մարմնական վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։