«1918-1921 թթ իրողությունները շիրակցիների բանավոր հիշողությունների մեջ» ժողովածուի շնորհանդեսը Գյումրիում

Աննա Կոստանյան 9.11.2023 - 17:12
9.11.2023 - 17:12 դիտում

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի Գրքային ֆոնդը համալրվեց եւս մեկ արժեքավոր գրականությամբ։
Լույս է տեսել Կարինե Բազեյանի «1918-1921 թթ. իրողությունները շիրակցիների բանավոր հիշողությունների մեջ» նյութերի ժողովածուն։ Շիրակի մարզի ավելի քան 40 բնակավայրերի շուրջ 60 բանասացներից հավաքված հիշողություններն ու բանավոր պատմություններն են ներառված գրքում՝ Ալեքսանդրապոլ գավառի 1918-1921 թթ. իրողությունների ու դրանց սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքերի մասին ։
Շիրակը, երկու անգամ՝ 1918 և 1920 թթ.,անցել է թուրքական շարունակական ցեղասպանական քաղաքականություններով։ Ըստ հեղինակի, եթե Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանության մասին առկա են բազմաթիվ արխիվային նյութեր ու հիշողություններ, ապա, Արևելյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին նյութեր չեն գտնվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ