19 վիրավոր զինծառայողներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից. ՊՆ մամուլի քարտուղար

8.08.2022 - 19:53 դիտում

Անցած շաբաթ Արցախում շփման գծում լարվածության հետևանքով վիրավորված 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից՝ «Լուրերին» փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ըստ նրա՝ մյուս զինծառայողները շարունակում են ստացիոնար բուժում ստանալ, նրանցից 10-ը, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, Երևանում են:

Ըստ ռազմական գերատեսչության խոսնակի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9-ից 1-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ միջին ծանրության, մնացածներինը՝ թեթև:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ