19 մեդալով Թբիլիսիից վերադարձան գյումրեցի մարզուհիները

Սամվել Աղանյան 2.11.2022 - 16:35
2.11.2022 - 16:35 դիտում

Մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սաները գերազանց քննություն հանձնեցին Թբիլիսիում: Վրաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ, վաստակավոր մարզիչ Նելլի Սալաձեի անունը կրող գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում 19 մեդալ նվաճեցին գյումրեցի մարզուհիները: Նշենք մեր չեմպիոնուհիներին: Նրանք են՝ Ինգա Գրիգորյանը, Գայանե Բադասյանը, Մանե Սահակյանը, Գոհար Մկրտչյանը, Հասմիկ Հակոբյանը, Մանե Խաչատրյանը եւ Արմինե Գեւորգյանը: Գոհ է իր սաների մրցելույթներից ՇՄ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Անուշ Սիմոնյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ