Փոխվել է Անձնագրային կենտրոնների աշխատակարգը

Աննա Կոստանյան 25.07.2023 - 09:24
25.07.2023 - 09:24 դիտում

Այսուհետ բոլոր տեսակի գործարքների համար ԱՆՀՐԱԺԵՇՏ Է նախապես գրանցվել http://migration.e-gov.am համակարգում, որտեղ առկա են մեծ հերթեր։

Առանց գրանցում գործարք կատարելը գրեթե անհնար է։

Խորհուրդ ենք տալիս հետևել անձնագրի ժամկետներին ու նախապես կազմակերպել։

Ասվածը վերաբերում է նաև անձնագրի` արտասահմանում վավերականության ժամկետի երկարացմանը (կլոր կնիք)։

Բիոմետրիկ անձնագրում կլոր կնիք չի խփվում, բիոմետրիկ անձնագիրը իր ողջ ընթացքում վավերական է նաև արտասահմանում։

Վրաստան ID քարտով մեկնելիս նույնպես պարտադիր է հիմնական անձնագրում կլոր կնիքի առկայությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ