Ինչպե՞ս դառնալ Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքերի շահառու

Աստղիկ Խաչատրյան 24.07.2023 - 22:22
24.07.2023 - 22:22 դիտում

Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքերի շահառու դառնալու հայտարարություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրի քաղաքում Մուշ-2 թաղամասում ներկայումս իրականացնում է երկու բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներ և քաղաքացիներից ստանում է բազմաթիվ դիմումներ՝ ծրագրի մեջ ընդգրկվելու համար։ Հիմնադրամը դիմումների ընդունման վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի տարածել, քանի որ ընտրության չափորոշիչները դեռևս սահմանված չէին, իսկ ծրագիրը դեռ նոր էր սկսվել։
Այժմ Հիմնադրամը սահմանել է շահառուների ընտրության հստակ չափորոշիչներ և այս պահից սկսած մեկնարկում է դիմումների ընդունումը՝ ըստ հաստատված դիմումաձևի։ Նախկինում ստացված դիմումները չեն համապատասխանում հաստատված ձևին և դրանցում ներկայացված տեղեկատվությունը թերի է։ Ուստի բոլոր այս դիմումատուները պետք է կրկին դիմեն հաստատված դիմումաձևի համաձայն։
Ավելին՝ այստեղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ