15:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է անցել 50,243 անձ

Աննա Կոստանյան 27.09.2023 - 16:35
27.09.2023 - 16:35 դիտում

Ժամը 15:00-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ, ժամը 12։00-ի համեմատությամբ տվյալներն ավելացել են շուրջ 3000-ով։

Այս մասին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ պետությունն իր միջոցներով կեցության հարց հոգացել է շուրջ 5,700 անձի համար:

«74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311, դուրս գրված քաղաքացիներ չունենք, նրանք բուժում են ստանում»,- հավելեց Բաղդասարյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ