13 ահազանգ` օձերի վերաբերյալ

Աննա Կոստանյան 21.06.2022 - 10:04
21.06.2022 - 10:04 դիտում

Հունիսի 19-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Բերդ, Իջևան քաղաքներում, Արարատի մարզի Բարձրաշեն և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 իժ, 4 շահմար, 8 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ