Ռոստովի նավթային գործարանում հրդեհ է սկսվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո

Աննա Կոստանյան 22.06.2022 - 12:41
22.06.2022 - 12:41 դիտում

Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթային գործարանում հրդեհը սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։

ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր թռել են Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի վրայով, որոնցից մեկը բախվել է գործարանի կառույցներին։ Դրանից հետո հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ