102-րդ ռազմաբազայի սերժանտը ոգելից խմիչքի ազդեցության տակ շփոթել է բնակարանը

Աննա Կոստանյան 24.07.2021 - 17:24
24.07.2021 - 17:24 դիտում

Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի

բնակչուհիներից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ խնդրելով օգնության հասնել, քանի որ անծանոթ մի տղամարդ փորձում է ներխուժել իրենց բնակարան: Տիկինը նաև հայտնել է, որ անծանոթը իր տպավորությամբ ոգելից խմիչքի ազդեցության տակ է, անդադար թակում ու հարվածում է իրենց բնակարանի դուռը։ Ոստիկանները բնակարանի դիմացից ոստիկանության «Կումայրի» բաժին են հրավիրել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Ա․Ս․-ին։ Պարզվել է, նա բնակվում է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում և  ծառայում է 102-րդ ռազմաբազայում:

Վերջինս հայտնել է, որ հուլիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում միայնակ դուրս է եկել զբոսնելու կայարանամերձ հրապարակ։ Մտել է այնտեղ գործող գիշերային ակումբ, որտեղ օգտագործել է ոգելից խմիչքներ և տեղանքում չկողմնորոշվելով և շփոթելով՝ մտել է ինչ-որ շենք, թակել է ինչ-որ բնակարանի դուռը՝ մտածելով, որ դա իր բնակարանն է: Ոստիկանությունում ստուգել են ռուս սերժանտի սթափության աստիճանը և նրան ազատ արձակել։ Ոստիկանություն ահազանգած տիկինը հրաժարվել է հաղորդում տալ։

Ոստիկանության «Կումայրի» բաժնում նախապատրաստվում են նյութեր:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ