10 միլիարդ դրամ պետաջակցություն ՏՏ ոլորտին

Հրաչ Սահակյան 1.12.2022 - 19:16
1.12.2022 - 19:16 դիտում

Շուրջ տասը մլրդ դրամ պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի որոշ կազմակերպություններին։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու որոշման մասին նախագծին։ Ներկայացնելով որոշման նախագիծը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ այն պայմանավորված է ներկայում ՏՏ համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ, որոնք շղթայական ազդեցութուն են ունենում նաեւ մեզ մոտ, ինչպես նաեւ դրամի արժեւորման հետեւանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտների դրամային արտահայտման նվազմամբ։

 

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ