Առաջ քաշված հարցերի շարքում էր Արթիկ համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 1-ին ուժեղ քամու պատճառով վնասված Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկի՝ 620 քառակուսի մետր մակերեսով տանիքի խնդիրը, որն ավելի վաղ Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում է եղել: 2022 թվականի մարտի 17-ին, Կառավարության որոշմամբ, դպրոցի մասնաշենքի քայքայումը կանխելու նպատակով՝ հատկացվել է 10 մլն 69 հազար դրամ։ Նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է 220 հազար դրամ, շինարարական աշխատանքներինը՝ 9մլն 600 հազար դրամ, հեղինակային հսկողության գումարը՝ 57 հազար դրամ, իսկ տեխնիկական հսկողության պայմանագրային գումարը կազմում է 192 հազար դրամ։