1-ին զորամիավորումում իրականացվել են ստուգայցեր

Աստղիկ Խաչատրյան 25.05.2021 - 20:37
25.05.2021 - 20:37 դիտում

Մայիսի 24-ից 25-ը ստուգայցեր են իրականացվել 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերիմարտական հենակետերում։

Զորամիավորման հրամանատարական կազմը մարտական հենակետերում հետևել է ամրաշինական և ինժեներական աշխատանքներին ու ծառայության կազմակերպմանը, արձանագրել առկա խնդիրները։ Ստուգվել է նաև անձնակազմի պատրաստության մակարդակն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ