1 զոհ, 4 վիրավոր՝ Թռչկանի ջրվեժի ճանապարհին պատահարից

Աննա Կոստանյան 21.09.2022 - 17:35
21.09.2022 - 17:35 դիտում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 08։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., ծնված 1949 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ․)․ ուղևոր Գ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մահացել է։

Փրկարարները վարորդին և ուղևորներ՝ Վ․ Շ․-ին (ծնված 1957 թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1966 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1988 թ․) և Հ․ Ա․-ին (ծնված 1967 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները փակել են «UAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Գ․ Շ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ