Հրդեհ Մարալիկի հանդամասերից մեկում

Աննա Կոստանյան 21.09.2022 - 17:10
21.09.2022 - 17:10 դիտում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13։26-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են մոտ 40 հա հնձած արտ և խոտածածկ տարածք:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ