Տիգրան Հակոբյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Աննա Կոստանյան 15.09.2022 - 17:05
15.09.2022 - 17:05 դիտում

Տիգրան Հակոբյանն ընտրվեց ՀՌՀ անդամ: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 66, դեմ 0:

ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:

Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հակոբյանը երդվեց.

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները՝ երդվում եմ. հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին՝ պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ կարծիք ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ