Մարդկանց հույզերի հաշվին էժանագին դիվիդենտներ կուտակելով՝ հարված են հասցնում թիկունքից. Նազելի Բաղդասարյան

Աննա Կոստանյան 15.09.2022 - 18:16
15.09.2022 - 18:16 դիտում

Այսօր, առավել քան երբեք, բոլորը պետք է լինեն իրենց խրամատներում։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:

«Թե՛ զինվորը, թե՛ բժիշկը, թե՛ ուսուցիչն ու պետական այրը սեփական առաքելությունը գիտակցելով պետք է անձնվիրաբար ծառայեն, իսկ կարիքի դեպքում մեկ մարդու նման բռունցքված զենք վերցնեն հանուն Սուրբ հողի։

Պետության համար ճակատագրական պահերին միայն դավաճանական ոհմակը կարող է պահի լրջությունը չգիտակցելով՝ ձգտի պառակտման ու քաոսի։ Ալիևյան օրակարգի սպասարկուները մի նպատակ ունեն՝ ապակայունացնել, թուլացնել ու ծնկի բերել երկիրը։ Սա է պատճառը, որ նախօրեից միտումնավոր ու հետևողական ապատեղեկատվություն են տարածում։ Մարդկանց զգացմունքների, հույզերի հաշվին էժանագին դիվիդենտներ կուտակելով՝ հարված են հասցնում թիկունքից…

Ու հարվածում են սահմանին կանգնած զինվորին, հարվածում են երկրին ու մեր ինքնիշխանությանը։

Միևնույն է՝ աննկուն ու պինդ ենք ազգովի։ Մենք մեր նահատակների արյունը չենք ուրանա։

Փա՜ռք մեր անմահացած հերոսներին»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ