Ստամբուլում հուլիսի 27-ին ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի համերգի ժամանակ կանխվել է նախատեսված ահաբեկչական հարձակումը:
Այս մասին հայտնել են Թուրքիայի իշխանությունները:
Նշվում է, որ համերգից մեկ օր առաջ մի շարք ծայրահեղական խմբավորումներ լուրեր էին տարածել Ստամբուլի համալսարանի մարզադաշտի վրա, որտեղ պետք է ելույթ ունենար երգիչը, հարձակվելու ծրագրերի մասին։
Իրավապահ մարմինների աշխատակիցների արագ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել սպառնալիքը մինչև միջոցառման սկսվելը։ Համերգի ժամանակ անվտանգությունն ապահովել են ոստիկանության հազարավոր աշխատակիցներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատայիններ, հակաահաբեկչական ստորաբաժանումներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ։
Համերգն անցել է առանց միջադեպերի։
