Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում. Սպիտակ տուն

Աստղիկ Խաչատրյան 12.08.2025 - 22:05
12.08.2025 - 22:05 դիտում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը օգոստոսի 15-ին տեղի կունենա Անքորիջում։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

«Ուրբաթ առավոտյան նախագահ Թրամփը կմեկնի ամբողջ նահանգով մեկ՝ Անքորիջ, (Ալյասկա նահանգ), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման համար», – ասել է նա։

Սպիտակ տնից նաև հավելել են, որ բացի պատվիրակությունների հանդիպումից, Թրամփն ու Պուտինը կխոսեն առանձին, դեմ առ դեմ հանդիպմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ