Պայմանավորված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով՝ չեղարկվել է այցս ՌԴ. Արմեն Փամբուխչյան

Աննա Կոստանյան 19.08.2022 - 19:49
19.08.2022 - 19:49 դիտում

2022 թվականի օգոստոսի 17-20-ը պետք է մասնակցեի Ռուսաստանի Դաշնությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային
հրշեջ-փրկարարական համաժողովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Պայմանավորված «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով չեղարկվել է այցս։

Հայաստանի կողմից իմ փոխարեն մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանը»,- գրել է նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ