Ո՞ր դեպքում աշխատողը կարող է ներկայանալ առանց բացասական թեստի սերտիֆիկատի. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Աստղիկ Խաչատրյան 28.08.2021 - 21:56
28.08.2021 - 21:56 դիտում

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե որ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի՝ առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը ներկայացնելու:

«Փաստագրված բացարձակ հակացուցման, հղիության, ամբողջական պատվաստվման, ինչպես նաև մեկ դեղաչափ պատվաստման դեպքում, եթե վերջիններիս դեպքում երկրորդ դեղաչափի համար կոնկրետ պատվաստանյութի սահմանված ժամանակամիջոցը չի լրացել»,- նշված է հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ