Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Աստղիկ Խաչատրյան 28.08.2021 - 19:03
28.08.2021 - 19:03 դիտում

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ