ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակ

18.07.2025 - 17:24 դիտում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

«Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները։

Հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում աջակցում է նաև տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծմանը , այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս»,- գրել է Սմբատյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զբաղվի հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ