Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավումը. Լոնդոնում ՌԴ դեսպան

24.01.2026 - 15:04 դիտում

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները ևս մասնակցել են ռուսական նավթային լցանավերի առգրավումը:

Դիվանագետն այդ գործողությունը բնութագրել է որպես «խուլիգանության ծայրահեղ վտանգավոր դրսևորում»։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։

Կելինը հստակեցրել է, որ լցանավերից մեկի ձերբակալությունը ֆրանսիական իշխանությունների կողմից իրականացվել է բրիտանական հետախուզական նավերի մասնակցությամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը առգրավել էին Grinch լցանավը Միջերկրական ծովում՝ նավի պատկանելությունը ստուգելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ