ՄԱԿ-ը հուսով է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը կայուն կլինի և կհանգեցնի տևական խաղաղ կարգավորման: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք լիահույս ենք, որ կրակի դադարեցումն ուժի մեջ կմնա և կբերի խնդրի կարգավորման առավել երկարաժամկետ որոշման»,- ասել է նա: