Հունվարի 28-ին ՀՀ ԶՈւ ծառայողների համար արգելոցների մուտքն անվճար է

Աննա Կոստանյան 27.01.2022 - 15:38
27.01.2022 - 15:38 դիտում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն ու «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը հունվարի 28-ին կաշխատեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հստակեցնելով, որ աշխատանքային ժամերն են առավոտյան 10։00-18։00-ն։

ՀՀ ԶՈւ ծառայողների համար մուտքն անվճար է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ