Պուտինը կընդունի Թուրքիա այցելելու՝ Էրդողանի առաջարկը. Պեսկով

Աննա Կոստանյան 27.01.2022 - 15:42
27.01.2022 - 15:42 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը, հենց թույլ տան համաճարակաբանական իրավիճակն ու նախագահների զբաղվածությունը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։

«Այո՛, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահներ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ որոշակի դադար է ստեղծվել միջկառավարական հանձնաժողովի նիստերի և գագաթնաժողովի անցկացման գործում: Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է հյուրընկալել այդ միջոցառումները Թուրքիայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ